Ճիճու՝ «Zuzu» ձողիկների մեջ. պարզաբանում
Հասարակություն
Facebook սոցցանցի օգտատեր Արա Ստեփանյանն ավելացրել էր մի լուսանկար, որում երևում է, որ ճիճու է հայտնվել եգիպտացորենի ձողիկների մեջ:
«Zuzu» ձողիկների մեջից հայտնաբերեցի ճիճու. Մի՛ կերեք Zuzu, և մի՛ տվեք այս աղբը երեխաներին. Խնդրում եմ սա տարածեք»,-գրված էր նկարի մեկնաբանություններում:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում «Վանց» գրուպի արտադրամասի պետ Վահե Լալայանն ասաց, որ հնարավոր չէ, որ իրենց արտադրամասից այդպիսի արտադրանք դուրս գա: «Դա կարող է խանութի պահեստում մնացած ապրանք լինել: Փորձում ենք գտնել, թե որ խանութում է եղել և ինչ պատճառով է այդպիսի բան պատահել: Այսօր շատ խանութներ կան, որ ապրանքը պահեստավորում են, ժամկետը լրանալուց հետո փոխարենը դեն գցեն կամ ֆիրմային ետ տան ապրանքը, նախընտրում են վաճառել»:
Վերջինիս կոչ արեց նաև գնորդներին հետևել պիտանելիության ժամկետին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը