Ամերիկացի կոնգրեսականը շնորհավորել է ԼՂ-ի ազգային-ազատագրական շարժման 25-ամյակը
Արցախ
ԱՄՆ-ի կոնգրեսմեն Ֆրանկ Փալոնին շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին` շնորհավորելով ազգային-ազատագրական շարժման 25-ամյակը:
«Ես շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ժողովրդին և կառավարությանը ազգային ժողովրդավարական շարժման 25-ամյակի կապակցությամբ: 25 տարի առաջ Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը անկախության և արժանապատվության համար՝ ընդդեմ բռնապետական կառավարության:
25 տարի առաջ Սումգայիթի ողբերգությունը և բռնությունները Ադրբեջանի այլ քաղաքներում ապացուցեցին ինքնիշխան ժողովրդավարություն կառուցելու միջոցով իր ժողովրդի ինքնությունը պահպանելու Լեռնային Ղարաբաղի ընտրության արդարությունը: Ես ուղղում եմ իմ շնորհավորանքներն ու դրվատի խոսքերը, քանի որ շարունակում եք ժողովրդավարական համակարգերը ամրապնդելու ջանքերը: Ես իմ օժանդակությունն եմ հայտնում Արցախի բնակչությանը, որը շարունակում է միջազգային ճանաչման իր պայքարը: Ես հուսով եմ, որ մի օր Արցախն իր արժանի տեղը կգտնի աշխարհի պետությունների ընտանիքի կազմում»,- այս մասին նշված է կոնգրեսմենի նամակի մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)