ԴերՀովայի ծննդյան տարեդարձը Շվեդիայում եւ Սիրուշոյի երկրպագուներին մատուցվելիք անակնկալը
Հասարակություն
ԴերՀովան երեկ' փետրվարի 22-ին, նշել է իր ծննդյան 39-րդ տարեդարձը: Երգահան-գործիքավորողը տոնն անցկացրել է Շվեդիայում' ընտանեկան ջերմ ու հանգիստ մթնոլորտում: Նրա փոխանցմամբ' այս երկիր է մեկնել դեռ դեկտեմբերին' քրոջն ու նրա ընտանիքին այցելության:
Հայաստանից բացակայելու ընքացքում Հարություն Տեր-Հովակիմյանն ունեցել է գործնական մի քանի հանդիպում եւ հասցրել է ելույթ ունենալ Կանադայում. «Համերգներից մեկը կայացել է Սիլվա Հոկաբանի, իսկ մյուսը' Մասարիի հետ»:
BRAVO.am-ի հետ զրույցում ԴերՀովան ասել է, որ անհամբեր սպասում է տուն վերադառնալուն, քանի որ պլանավորած համագործակցություններ ունի, որոնք պետք է սկսել ու ավարտի հասցնել.«Դրանցից մեկը Ռազմիկ Ամյանի հետ է, հաջորդը' Նարեկ Մակարյանի, եւ էլի նոր ու հետաքրքրիր որոշ համագործակցություններ էլ կլինեն, որոնց մասին կպատմեմ առաջիկայում:)»:
Հայաստան վերադառնալուն պես ԴերՀովան պատրաստվում է նաեւ անակնկալ մատուցել Սիրուշոյի երկրպագուներին' ներկայացնելով երգչուհու «ՊռեԳոմեշ» ստեղծագործության ռեմիքս տարբերակը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը