«Լինքոլն» ֆիլմը հավակնում է 12 «Օսկար»-ի
Հասարակություն
Վաղը Լոս Անջելեսում տեղի կունենա «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը: Այս մրցանակաբաշխությանը սպասում են բոլորը մի ողջ տարի:
Ու եթե անցյալ՝ 2012 թվականին կար ընդամենը երկու լիդեր՝ «Ժամանակի պահապանը», որը ստացավ 11 մրցանակ, և «Արտիստը» ֆիլմը՝ 10, ապա 2013-ին «Օսկար»-ի հավակնող ֆիլմերն ավելի շատ են: Այսպես. «Կյանք Պի»-ն հավակնում է 11 մրցանակի, «Մերժվածները»՝ 8 մրցանակ, «Իմ ընկերը խենթ է» (8), ««Արգո» գործողությունը» (7), և «Լինքոլն»–ը՝ 12 «Օսկար»: Այս մասին գրում է news.guru.ua-ն:
Նշենք, որ «Լինքոլն» ֆիլմը ԱՄՆ-ի 16-րդ նախագահի՝ Աբրահամ Լինքոլնի մասին 12 տարի պլանավորել է ստեղծել նրա ռեժիսորը՝ Սթիվեն Սպիլբերգը, որի ընթացքում ռեժիսորն ուսումնասիրել է նախագահի կյանքը և պարբերաբար փոփոխություններ արել ֆիլմի սցենարում: Այս ֆիլմի բյուջեն կազմել է մոտավորապես 65 մլն ԱՄՆ դոլար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)