Շոկոլադե բույրով օծանելիքներ Choco-Story թանգարանում
Հասարակություն
«Շոկոլադը վնասակար է, այն փչացնում է ատամները»: Բայց, ինչպես գրում է turj.ru-ն, Choco-Story շոկոլադե թանգարանում այցելուները համոզվում են հակառակ փաստարկներում:
Բելգիան համարվում է շոկոլադի երկրներից մեկը: Choco-Story շոկոլադե թանգարանը գտնվում է Բելգիայի Բրյուգե քաղաքի Castle of Harzé դղյակում: Այս թանգարանի յուրօրինակ դիզայնը, դասականի և ժամանակակիցի միաձուլումը, շոկոլադե բույրով օծանելքիները մեծ տպավորություն են թողնում յուրաքանչյուրի վրա: Choco-Story դղյակը իր այցելուներին պատմում է ոչ միայն շոկոլադների ստեղծմանն առնչվող հետաքրքիր պատմություններ, այլ նաև ծանոթացնում է թագավորական ընտանիքի սիրած շոկոլադե հավաքածուների մասին: Թանգարանն ունի նաև Choc բարը, որտեղ իր հաճախորդներին է առաջարկում շոկոլադե կոկտեյլների ավելի քան 44 տեսակ: Բացի այդ, Բրյուգեում անցկացվում է Choco-Laté ամենամյան շոկոլադե փառատոնը: Փառատոնի ժամանակ պատրաստված շոկոլադե գլուխգործոցները ներկայացվում են Choco-Story թանգարանում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը