Ինչո՞ւ է չեղյալ հայտարարվել Միստր X-ի հարսանիքը
Հասարակություն
Թեև «Ե՞ս Yes!»-ն աստղային հարսանիքների պակաս չի ունենում, հերթական աստղային հարսանիքը չեղյալ է հայտարարվել: Դեռևս 2011-ին նշանադրված Արթուր Հակոբյանը, նույն ինքը՝ Միստր X-ը, նախատեսում էր ամուսնանալ 2012-ի տարեվերջին, սակայն վերջերս մեր գործընկերներից մեկին՝ Ladynews.am-ին, տված հարցազրույցում նշել է, որ այժմ իր կյանքում կին չկա: Ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից.
-Արթուր Հակոբյանի երկրորդ կեսն ինչպիսի՞ն պետք է լինի:
- Իդեալական է այն կինը, ով հավատարիմ է իր ամուսնուն, ընտանիքին, սիրում է նրանց, իր գոյությամբ երջանկացնում է շրջապատի մարդկանց, հասկանում է և չի պահանջում՝ ավելի շատ իրեն հասկանան:
- Այդ կինը կա՞ Ձեր կյանքում:
- Դեռ ոչ, բայց հուսամ՝ կլինի:
Նշենք, որ երգիչն ու ընտրյալը՝ Մերին, նշանադրվել էին 2011-ի մայիսի 30-ին: Թե նրա սիրտն այժմ ազատ և ե՞րբ է չեղյալ հայտարարել վերջինիս նշանադրությունը esyes.am-ը կփորձի ճշտել և առաջիկայում ներկայացնել իր ընթերցողների ուշադրությանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը