Բորատը, գիշերանոցով նապաստակը և ուրվականը Երեւանում “Harlem Shake” են պարել
Հասարակություն
Վերջին երկու շաբաթվա ընթացքում համացանցային սենսացիա դարձած “Harlem Shake” պարը մուտք է գործել նաեւ Հայաստան ու հայկական ինտերնետ տիրույթ: Երեւանյան “Harlem Shake”-ի թերեւս ամենակազմակերպված ու մասշտաբային նկարահանումները կայացել են հենց երեկ' փետրվարի 23-ին' “Crossroad” ակումբում:
Նախաձեռնության կազմակերպիչ Գալուստ Ստեփանյանը, նկարահանումներից առաջ ողջունելով բոլոր հավաքվածներին, շնորհակալություն է հայտնել մասնակցություն ցուցաբերելու համար ու ներկայացրել խենթ պարի “կանոնները”. “Տարածված ձեւաչափի համաձայն' 15 վայրկյան պարելու է սաղավարտով տղան, որից հետո կադրը փոխվելու է ու կերպարանափոխված բոլոր մասնակցիները միանալու են նրան' ու այդպես եւս 15 վայրկյան: Խնդրում եմ լինել հնարավորինս գիժ, բայց լուրջ:)”:
Հրահանգից հետո սաղավարտով տղան գործի է անցել, իսկ վայրկյաններ անց նրան են են միացել Բորատը, Մեծ Բրիտանիայի թագուհին, ինչ-որ ծովահեն' գուցե Կարիբյան ծովից, գիշերանոցով նապաստակը, կիթառահար-ֆուտբոլիստը ու էլի զվարճալի մի շարք կերպարներ, որոնք իրենց անհեթեթ շարժումներով փորձել են հնարավորինս օրիգինալ դարձնել հերթական, բայց հայկական “Harlem Shake”-ը:
Հավատացեք, նկարահանումների ընթացքը չափազանց զվարճալի է եղել, իսկ թե ինչպիսին է արդյունքը, կարող եք գնահատել ինքներդ' դիտելով ստորեւ ներկայացված հոլովակը:
Bravo.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը