Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ո՞վ է ասել՝ որտեղ որ պարտվում են, հրաժարականի դիմում պիտի ներկայացնեն. Լոռու մարզպետ

Քաղաքական

168.am-ի հարցազրույցը Լոռու ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ.

- Որպես մարզի ղեկավար՝ ինչո՞վ եք պայմանավորում Վանաձորի քաղաքապետի հրաժարականի դիմումը:

- Իմ ինֆորմացիայով՝ Վանաձորի քաղաքապետը դեռ հրաժարականի դիմում չի ներկայացրել: Իմ ունեցած ինֆորմացիայով, այո՛, չի ներկայացրել: Նման խոսակցությունների ծանոթացել եմ լրատվամիջոցներով, գիտեմ, և Վանաձորի քաղաքապետն ընդամենն ասել է՝ եթե Հայաստանի հանրապետության նախագահը, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահը որոշում կայացնի, որ «ես չեմ աշխատելու, բնականաբար, չեմ աշխատելու և դիմումը կներկայացնեմ»: Ես նույնպես լրատվամիջոցներից ծանոթացել եմ, որ առաջիկա գործադիրի նիստերից մեկում կքննարկվի այդ հարցը:

- Վանաձորի քաղաքապետի հրաժարական տալու լուրը հաստատել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

- Դրան նույնպես ծանոթ եմ, այո՛:

- Դուք խոսե՞լ եք Վանաձորի քաղաքապետի հետ նշյալ հարցով նրա՝ այդ հայտարարությունից հետո:

- Ո՞ր հայտարարությունից:

- Նրա՝ հրաժարականի դիմում գրելու մասին:

- Ես ասացի այն, ինչ գիտեմ: Ես ասացի, որ, այո, խոսել եմ, ինքն ինձ նույն բառերն է ասել, որ պատրաստ է դիմում ներկայացնել, եթե ՀՀԿ ղեկավարը և ՀՀ նախագահն ասի, որ հրաժարականի դիմում գրի:

- Պարոն մարզպետ, քաղաքապետն իր ղեկավարած քաղաքի բնակիչներին անգիտակից էր անվանել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս արտահայտությանը:

- Քանի որ ես ինքս այդ թեմայով նույնպես խոսել եմ և խոսելուց անմիջապես հետո, չգիտեմ՝ տեղյա՞կ եք, թե՞ չէ, քաղաքապետը փորձեց պարզաբանում տալ իր արտահայտությունների համար: Եվ եթե ուշադիր կարդացել եք, ապա քաղաքապետը մանրամասն ներկայացրեց, որ ինքը երբեք, հինգ անգամ ընտրված քաղաքապետը երբեք Վանաձորի բնակչությանն անգիտակից չէր անվանի, ուղղակի նաև հայցեց ներողամտությունն այն մարդկանց, ովքեր ճիշտ չեն հասկացել, թե քաղաքապետն ի՞նչ է ասել, և քաղաքապետը նշեց, որ եթե նույնիսկ ոչ ճիշտ բառ է օգտագործել նախադասության մեջ, հայցում է ներոցամտությունը:

-Կա ձայնագրություն, որտեղ հստակ հնչում է քաղաքապետի խոսքն իր բնակիչների հասցեին: Դուք՝ ոչ որպես մարզի ղեկավար, ոչ որպես կուսակից, այլ՝ որպես Լոռու բնակիչ, վիրավորական չե՞ք համարում նրա , Ձեր բնորոշած՝ «ոչ ճիշտ» բառն իր համաքաղաքացիների մասին:

-Իհարկե, վիրավորական է: Իսկ ո՞վ ասաց, որ վիրավորական չէ, բայց ես նորից եմ կրկնում՝ եթե ծանոթացել եք քաղաքապետի հայտարարությանը, ապա ինքը հստակ ասել է, որ ինքը նման բան չի ցանկացել ասել, եթե նույնիսկ ոչ տեղին բառ է ասել, հայցում է բոլորի ներողամտությունը:

-Պարոն Նալբանդյան, ՀՀԿ թեկնածուն ցածր ցուցանիշներ ստացավ նաև Ձեր ղեկավարած մարզում: Դա համարո՞ւմ եք Ձեր վատ աշխատանքի հետևանք:

-Նախ՝ նախագահը մեր մարզում ցածր ցուցանիշ չի ստացել: Նախագահը ստացել է գրեթե 56% ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդամենը 39%: Եվ Դուք ձայների տարբերությունը, ինձ թվում է, հասկանում եք, թե ի՞նչ թվերի մասին է խոսքը, բայց չեմ բացառում, որ Վանաձորում, նույն Սպիտակում, այդ թվում՝ ևս երկու համայնքներում, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը պարտվեց, իսկ մնացած 109 համայնքներում մենք հաղթել ենք:

-Իսկ հնարավո՞ր է՝ Սպիտակի քաղաքապետի հրաժարականի հարցն էլ դրվի:

-Իսկ ո՞վ է ասել՝ որտեղ որ պարտվում ենք, հրաժարականի դիմում պիտի ներկայացնեն: Էդ որտե՞ղ ա գրած՝ իհարկե ոչ:

-Օրինակ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ազատման դիմում ներկայացրեց իր մարզում ՀՀԿ թեկնածուի ցածր ցուցանիշներ ստանալու պատճառով:

-Շատ կներեք, ես այլ մարզի ներքին խոհանոցին չեմ խառնվում, և պարոն Գիզիրյանն իմ գործընկերն է, անկեղծ ասած՝ իր դիմումից հետո ես նման հարց չեմ քննարկել իր հետ: Բայց ինչ վերաբերում է մեր մարզին, մեր մարզի խնդիրը կայանում էր ոչ թե նրանում, որ մենք 100%-անոց ձայներ ապահովենք, այլ լեգիտիմ ընտրություններ անցկացնենք, որը մեզ հաջողվել է: Եվ դա վկայում են ոչ միայն միջազգային դիտորդները, այլ նաև մնացած թեկնածուների վստահված անձինք և հանձնաժողովի բոլոր ներկայացուցիչները:

-Իսկ Ձեզ համար կանխատեսելի՞ էր Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 39% ձայն ստանալը Ձեր ղեկավարած մարզում:

-Մենք երբեք 100%-անոց ձայնի չենք ձգտել, և շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանն այն զարգացման փուլում է, որ 100%-անոց ձայն չէինք էլ սպասում, և հետո, վերջիվերջո, մենք գիտեինք մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իհարկե, սպասում էինք, թեև մեր սպասածից մի փոքր ավել էին Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները, բայց դա էլ բնական եմ համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված