Կիպրոսում նախագահական ընտրություններում հաղթել է աջակողմյան թեկնածուն
Աշխարհ
Կիպրոսում աջակողմյան «Ժողովրդավարական հավաք» կուսակցության ղեկավար Նիկոս Անաստասիադիսն ընտրվել է Կիպրոսի նախագահ. կիրակի երեկոյան հայտնում է Agence France-Presse-ը:
Համաձայն քվեարկության արդյունքների հաշվարկի պաշտոնական տվյալների՝ Անաստասիադիսը հավաքել է ձայների 57.5%-ը: Նրա հակառակորդ Ստավրոս Մալասը, ով ղեկավարում է կոմունիստական կուսակցությունը, հավաքել է ձայների 42.5%-ը: Մալասն արդեն ընդունել է իր պարտությունը:
Նախագահական ընտրությունների 2-րդ փուլում մասնակցել է 445 հազար քաղաքացի, ինչը կազմում է ընտրողների 81%-ը:
Կիպրոսում նախագահական ընտրությունների առաջին փուլն ընթացել էր փետրվարի 17-ին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)