Այսօր Իտալիայում ընտրությունների 2-րդ օրն է
ԱՐԽԻՎ
Այսօր Իտալիայում տեղի կունենա ընտրությունների երկրորդ օրը: Ընտրական տեղամասերը կբացվեն առավոտյան ժամը 8-ին և կփակվեն ժամը 15.00-ին: Երեկ ընտրություններին մասնակցել է ընտրողների շուրջ 54%-ը: Որոշ վերլուծաբաններ ընտրությանը քիչ մասնակիցների թիվը բացատրում են եղանակային պայմաններով, քանի որ երեկ առաջին անգամ երկար ընդմիջումից հետո առատ ձյուն է տեղացել:
Ինչպես ցույց են տալիս սոցհարցումները, ընտրություններում առաջատար է ձախակողմյան թևը՝ Պիեր Լուիջի Բերսանիի գլխավորությամբ: Նրանից քիչ է հետ մնում աջակողմյան թևը՝ նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորությամբ:
Ընտրություններին մասնակցում է նաև գործող վարչապետ Մարիո Մոնտիի կենտրոնական կուսակցությունը, ինչպես նաև կատակերգու դերասան Բեպպե Գրիլոյի «Հինգ աստղերի համար շարժում» կուսակցությունը: Այս մասին նշում է BBC գործակալությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)