Թաիլանդում միջոցառման ժամանակ նռնակի պայթյունից 4 մարդ է մահացել
Աշխարհ
Նվազագույնը 4 մարդ է զոհվել և 50-ը` վիրավորվել, Թաիլանդի հյուսիս-արևմուտքում միջոցառման ժամանակ անհայտ անձի կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով. հայտնում են տեղի ոստիկանությունից:
Իրավապահների խոսքերով՝ ոստիկանության աշխատակիցները նկատել են նռնակը ձեռքին մի տղամարդու հանդիսատեսի շարքերում: Նկատելով, որ իրեն շրջապատում են, տղամարդը նռնակը նետել էր գետնին, որից հետո և այն պայթել էր: Զոհվել է 4 մարդ, որոնց թվում՝ և ինքը՝ տղամարդը:
Ոստիկանությունը ներկայումս պարզում է հանցագործության դրդապատճառները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)