ԱՄՆ-ի պետքարտուղարը մեկնարկել է իր առաջին արտասահմանյան շրջագայությունը
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կիրակի օրը պետքարտուղարի պաշտոնում մեկնել է իր առաջին արտասահմանյան շրջագայությանը:
Քերրին փետրվարի 24-ից մարտի 6-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Քաթար, Միացյալ Արաբական Էմիրություններ: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, յուրաքանչյուր երկրում նա պլանավորում է հանդիպել պետության ղեկավարության և քաղաքացիական առաջնորդների հետ և քննարկել երկկողմ հարաբերություններն ու համաշխարհային քաղաքականության ոլորտները, անվտանգության խնդիրներն ու Սիրիայում և Մալիում ստեղծված իրավիճակը:
Բեռլինում գտնվելու ընթացքում նա կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)