Ռուսաստանում հասարակական վայրերում ծխելը կարգելվի
Ռուսաստան
Հունիս ամսից Ռուսաստանում կարգելվի հասարակական վայրերում ծխելը: Ծխախոտները կանհետանան նաև ցուցափեղկերից:
Հակածխախոտային օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես նշվում է Կրեմլի պաշտոնական կայքում. «Դաշնային օրենքն ընդունվել է՝ նպատակ ունենալով իրականացնել «Առողջապահական համաշխարհային կազմակերպության» ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիան Ռուսաստանում»:
Ըստ համապատասխան օրենքի՝ մասնավորապես ծխախոտ արտադրող ընկերություններին կարգելվի խաղարկություններ անցկացնել, ինչպես նաև փառատոներ հովանավորել: Օրենքը նաև ենթադրում է էլեկտրոնային սիգարետների և ծխախոտային խարնուրդով ծամոնների վաճառքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)