Չինաստանում պաշտոնյան մեքենայով բախվել է կինոթատրոնին. կա 26 վիրավոր
Աշխարհ
Չինաստանում պաշտոնյան ծառայողական մեքենայով բախվել է կինաթատրոնի շենքին՝ շփոթելով արգելակման ոտնակը գազի ոտնակի հետ. գրում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Միջադեպը տեղի էր ունեցել կիրակի օրը Հենան նահանգում, երբ Չինաստանում նշվում էր լապտերների տոնը: Կինոթատրոնում տոնական միջոցառումներ էին ընթանում և տարածքը մարդաշատ էր: Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է 26 մարդ:
Տեղական իշխանությունները նշում են, որ պաշտոնյան 7 ամիս առաջ իշեմիկ ինսուլտ էր տարել, ուստի բացառված չէ, որ նա իրեն վատ է զգացել մեքենան վարելու ընթացքում:
Ոստիկանությունը հետաքննություն է վարում և առգրավել է ծառայողական մեքենան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)