ՀՀ իշխանությունները փոխզիջման չեն գնա. ռուս քաղաքագետ
Հայաստան
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադրությանը, մասնավորապես՝ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո շարունակվող բողոքի ցույցերին՝ ռուս քաղաքագետ Ալեքսեյ Վլասովը նշել է. «Հայաստանում այժմ մի շարք գործոններ են աշխատում: Որոշ կլաններ որոշել են օգտվել իրավիճակից և հեռացնել իշխանությունից Սարգսյանների ղարաբաղյան կլանը: Կան ակտիվիստներ, ովքեր ցանկանում են հնարավորություն ունենալ ազդել տարածքային իշխանությունների և կառավարության ձևավորման վրա, կա երիտասարդություն, որն ավելի ու ավելի ակտիվ ցանկանում է մասնակցել հասարակական-քաղաքական կյանքին՝ մարող հին ընդդիմության ֆոնին»:
Իշխանությունը, սակայն, ըստ քաղաքագետի, զիջումների չի գնա: Բողոքի ակցիաների կրկնությունն արդեն երկրորդ նախագահական ընտրություններից հետո վկայում է իշխանությունների՝ քաղաքացիական հասարակության հետ տարվող ոչ բավարար աշխատանքի մասին. նշում է Վլասովը: Հաղորդում է Вести.ru-ն:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ