Եգիպտացի ուսանողներին կպատժեն Harlem Shake պարելու համար (տեսանյութ)
Աշխարհ
4 եգիպտացի ուսանողներ Կահիրեի բժշկական համալսարանից ձերբակալվել են կիսամերկ վիճակում պարելու համար: Երիտասարդները նկարահանել են մի հոլովակ, որում պարում էին Harlem Shake-ի ոճով, որը բավական հանրահայտ է համացանցում:
Երիտասարդների պարը վախեցրել է փողոցի անցորդներին: Շոկի մեջ հայտնված ամբոխը փորձել է հանգստացնել վայ-պարողներին և զանգահարել ոստիկանություն:
Եգիպտական օրենքների համաձայն՝ նման պահվածքն «անթույլատրելի է և ամոթալի» ու կարող է հանգեցնել խիստ պատժի:
Համանման մեկ այլ տեսահոլովակ էլ նկարահանվել էր 1 ամիս առաջ եգիպտացիների մեկ այլ խմբի կողմից, որոնք կիսամերկ պարում էին Գիզայում գտնվող բուրգերի հարևանությամբ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան