Ոստիկանությունը ստիպված կմիջամտի, եթե դասադուլը շարունակվի մյուս ԲՈՒՀ-երում. Վալերի Օսիպյան (տեսանյութ)
Հասարակություն
Քիչ առաջ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտից դեպի Երևանի Տնտեսագիտական համալսարան շարժվեցին դասադուլ հայտարարած ուսանողները: Այդ կերպ ուսանողները դեմ են արտահայտվում ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներին: Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, ուսանողների ձեռքին կային «Ո՛չ շինծու ընտրություններին», «Ոտքի՛ բոլորդ», «Բարև՛, դասադուլ»,«Ոչ ասացե՛ք բռնությանը», «Ուսանողնե՛ր, ոտքի՛», «Մենք խրախուսում ենք արդարությունը» գրությամբ պաստառներ և նարնջագույն փուչիկներ։
Համալսարանի դասախոս և պատմաբան Գևորգ Մելքոնյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց. «Երևանի Պետական համալսարանը կողմ է, որ ուսանողներն ունենան քաղաքացիական դիրքորոշում, սակայն եթե համալսարանը տանում են քաղաքական պրոցեսներով, ինչը օրենքով արգելված է, մենք դեմ ենք դրան: Մենք կոչ ենք անում մեր ուսանողներին իրենց գործունեությունը տարածել ԲՈՒՀ-ի տարածքից դուրս և մասնակցել դասապրոցեսներին, որովհետև լավ սովորելը մեր ուսանողների առաքելությունն է»:
Դասադուլի ընթացքում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանին և ասաց, որ դասադուլը ինքնաբուխ չէ, քանի որ վերջիններս 2 օր է, ինչ քարոզում են սոցցանցերում միանալ դասադուլին. «Մենք ունենք դիմում-բողոքներ համալսարաններից, որ դուք կարգ եք խախտում, դուք խանգարում եք համալսարանի բնականոն աշխատանքը: Եթե ակցիան շարունակվի մյուս ԲՈՒՀ-երում, ոստիկանությունը ստիպված կլինի միջամտել, և Ձեզ կարգի կհրավիրեն»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը