Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
5.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում, սակայն ցունամիի սպառնալիք չկա: Այս մասին նշում է Agence France Press գործակալությունը:
Ազգային NHK հեռուստաընկերությունը նշել է, որ ոչ մի անկանոնություն չի արձանագրվել ատոմակայաններում, որոնք գտնվում են երկրաշարժի էպիկենտրոնի մոտ Ճապոնիայի կենտրոնում:
ԱՄՆ-ի երկրաբանական կենտրոնը նշել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16։23, իսկ էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 143 կմ հյուսիս հեռավորության վրա: Գործակալությունը նաև նշել է, որ երկրաշարժի խորությունը եղել է 9 կմ:
Ճապոնական օդերևութաբանական գործակալությունը նշել է, որ երկրաշարժն ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնություն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)