Ճապոնիայի հյուսիսում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել
Աշխարհ
Ճապոնիայի գլխավոր՝ Հոնսյու կղզու հյուսիսում այսօր ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել: Կղզու գյուղերից մեկում տեղացած ձյան բարձրությունը մոտ 550 սմ է կազմել. հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Սա բացարձակ ռեկորդ էր երկրի ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Այժմ մեծ քանակությամբ ձյուն է տեղում Ճապոնիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում: Արդյունքում մի շարք ավտոճանապարհներ փակ են: Ձյան մաքրման համար համապատասխան տեխնիկա է աշխատում:
Տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով ճապոնական մի շարք ուսումնական հաստատություններում հետաձգվել են քննությունները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)