Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց դասադուլի մասնակիցներին
Հասարակություն
«Բոլոր համալսարաններում մեր ակցիան անցկացրել ենք դասամիջոցների հաշվին, որպեսզի չխանգարենք դասաժամերին: Չտրվե՛ք պրովոկացիաներին՝ Ազա՛տ, անկա՛խ ուսանող... Ազատ, անկախ ուսանող, մի-ա-ցեք...»,-այս մասին քիչ առաջ Ագրարային համալսարանի մոտ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Որոշ մարդկանց մոտ հարց կառաջանա՝ էկել եք ստեղ, որ ի՞նչ անեք. մենք եկել ենք, որ պահանջենք կեղծված ընտրությունների արդյունքները չեղյալ համարել, մենք տեր ենք կանգնելու մեր ձայներին` այսօր և միշտ»,-հայտարարեց ցույցի մասնակիցներից մեկը։ «Մենք ենք տերը մեր երկրի»,-հավելեց մյուս մասնակիցը:
Ագրարային համալսարանում ևս դռները փակ էին:
Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, դասադուլի մասնակից ուսանողներին միացավ նաև Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ես այսօր ասելիք չունեմ։ Իմացա, որ հավաքվել եք ինքնաբուխ, ով ձեր հաղթանակը ուրանա ինքը հանցագործ է: Ողջունում եմ Ձեզ,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հավելեց,-շարունակե՛ք ձեր հավաքը, վստահ եմ՝ ոչ ոք չի բռնանա Ձեզ: Մի բան ինձ ուժ է տալիս՝ ուժ, լիցք, համեստություն, սա Րաֆֆիի և ՍերԺի պայքարը չէ, սա հայ ժողովրդի պայքարն է: Կեցցե՛ երիտասարդությունը, կեցցե՛ ՀՀ-ն:
Ուսանողները շարժվեցին դեպի ԵՊՃՀ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը