Թուրքիայից Թուրքմենստան մոտ 1 տոննա ոսկի տեղափոխելու փորձ է արվել
Աշխարհ
Ստամբուլի միջազգային օդանավակայանում ուրբաթ օրը թուրքմենական ավիաընկերության ինքնաթիռ է կանգնեցվել, որը փորձում էր ձուլակտորներով մոտ մեկ տոննա ոսկի տեղափոխել Աշխաբադ. այս մասին հայտնում է «Գունդոգարը»՝ հղում կատարելով Askam թերթին: Ինչպես պարզվեց, բեռի սեփականատերը թուրքական Polimeks շինարարական ընկերությունն էր, որն արդեն վաղուց զբաղվում է Թուրքմենստանում շինարարական նախագծերի իրագործմամբ: Ըստ փաստաթղթերի՝ ինքնաթիռում նաև կար սանիտարական տեխնիկա:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ ինքնաթիռում հայտնաբերված չգրանցված ոսկին կշռում էր 1,3 տոննա:
Այս միջադեպից հետո Polimeks ընկերությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, պնդելով, որ բեռի տեղափոխումն օրինական էր: Նշվում է նաև, որ ինքնաթիռի մեջ ոսկու քաշի մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը չափազանցված է. իրականում տեղափոխվում էր ընդամենը 190 կիլոգրամ ոսկի: Ինչպես պնդում է ընկերությունը, ոսկին պետք է օգտագործվեր շինարարական նյութերի գնման համար «այն երկրներում, որտեղ միջազգային էմբարգոյի պատճառով դրամական փոխանցումներ հնարավոր չէ իրականացնել»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)