Պակիստանի մեծ մասը մնացել է առանց լույսի
Աշխարհ
Պակիստանում տեղի է ունեցել զանգվածային հոսանքազրկում:
Երկուշաբթի գիշերը երկրի մեծ մասը մի քանի ժամ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Բելուջիստանում էլէկտրակայանի աշխատանքի խափանումն իր հետևից հանգեցրեց մի շարք անջատումների, այդ թվում՝ նաև Իսլամաբադում, Լահորում և Փեշավարում:
Նշենք, որ Պակիստանում էլեկտրաէներգիայի անջատումները հաճախ են տեղի ունենում այս շրջանի ոչ բավարար ֆինանսավորման պատճառով, սակայն համազգային անջատումներ հազվադեպ են լինում: Հաղորդում է BBC-ին:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան