Նեպալուհու լեռնագնացության ռեկորդը
Աշխարհ
Նեպալի բնակչուհի Չհուրիմ Շերփան երկուշաբթի օրը Գինեսի գրքի կողմից ճանաչվել է առաջին կին լեռնագնացը, ով մեկ շրջանում երկու անգամ բարձրացել է Էվերեստը: Այս մասին հաղորդում է Agence France Presse գործակալությունը:
29 ամյա Շերփան բարձրացել է 8.848 մետր բարձրություն ունեցող լեռնագագաթը մայիսի 12-ին, այնուհետև վերադառնալով՝ կրկնել նույն լեռնագնացությունը մեկ շաբաթ անց:
Մեկ այլ կին՝ Փասանգ Լհամուն, Էվերեստի գագաթը բարձրանալուց հետո զոհվել էր 1993 թվականին, որից հետո մի շարք կանայք կրկնել էին այդ լեռնագնացությունը, սակայն ոչ մեկ չէր համարձակվել մեկ շրջանում երկու անգամ բարձրանալ լեռնագագաթը:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Էվերերստի գագաթը բարձրացել են Էդմունդ Հիլարին և Թենզինգ Նորգեյը 1953 թվականին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)