Լրագրողներին մեղադրում են Հռոմի Պապի ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ
Աշխարհ
Վատիկանը մեղադրում է իտալական մամուլին նոր Հռոմի Պապի ընտրությունների վրա ազդելու փորձի մեջ: Ինչպես հայտնում է CNN-ը, Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն ցավալի է համարել ԶԼՄ-ներում «շատ հաճախ չստուգված, ստուգման ոչ ենթակա կամ ամբողջովին սուտ» տեղեկությունների տարածումը:
Բերտոնեն մամուլում հայտնված կոնկրետ հաղորդագրություն չի նշել, սակայն, ինչպես պարզաբանում է CNN-ը, խոսքը մասնավորապես La Repubblica-ի՝ փետրվարի 21-ի և 22-ի հրապարակումների մասին է: Հղում կատարելով անանուն աղբյուրներկն՝ թերթը գրել էր, որ 2012 թվականին Վատիկանի գաղտնի փաստաթղթերի հետաքննությունը հանգեցրել էր կարդինալների և հոգևորականների մասնակցությամբ սեքսի, փողի, իշխանության համար պայքարի հետ կապված մի շարք սկանդակների հայտնաբերմանը:
Ըստ Բերտոնեի՝ առանձին անձանց և ինստիտուտների հեղինակությունն անապացույց վարկաբեկող փաստաթղթերի տարածումը հասարակական կարծիքի միջոցով կաթոլիկ կարդինալների կամքի ազատության վրա ազդելու փորձ է, նույն կարդինելաների, որոնք մարտին պետք է ընտրեն նոր Հռոմի Պապին:
Նշենք, որ հավանական թեկնածուների թվում է նաև ինքը Բերտոնեն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)