Մուրսին կոչ է արել ընդդիմադիր գործիչներին բանակցությունների գնալ
Աշխարհ
Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին կոչ է արել երկրի ընդդիմադիր ուժերին հանդիպել և դադարեցնել ընտտրությունների բոյկոտը: Այս մասին նշում է Reuters գործակալությունը:
«Ես կոչ եմ անում բոլոր եղբայրներին տարբեր կուսակցություններից գալ և բանակցել իշխանությունների փոխանցման և ընտրությունների արդարության վերաբերյալ»,-այս մասին նշում է Մուրսին al-Mehwar գործակալությանը:
Խորհրդարանական ընտրությունները նշանակվել են ապրիլի 22-ին, սակայն ընդդիմադիր գործիչները բողոքարկել են այս ամսաթիվը։ Նշենք, որ երկիրը խռովությունների մեջ է:
Հիշեցնենք, որ խոշոր ընդդիմադիր գործիչ Մուհամմեդ Էլ Բարադեյը՝ Ազգային փրկության ֆրոնտի ղեկավարը, շաբաթ օրը կոչ էր արել բոյկոտել ընտրությունները:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան