Հակակառավարական ցույցերի նոր ալիք Թունիսում
Աշխարհ
Հազարավոր թունիսցիներ բողոքում են նոր վարչապետի արմատական քաղաքականության դեմ։ Իսկ դա նշանակում է, որ զանգվածային անկարգությունները երկրում, որն անվանում են «Արաբական գարնան» հեղափոխությունների օրրան, շարունակվում են: Գրում է MIGnews.com-ը: Ցուցարարները հակակառավարական կոչեր էին վանկարկում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Չոքրի Բելաիդի նկարը բարձր պահած, որին գնդաահարել էին փետրվարի 6-ին: Հենց Բելաիդի մահն էլ պատճառ դարձավ ամբողջ երկրում սկսված զանգվածային բողոքի ցույցերի համար: Ցուցարարները կարծում են, որ Թունիսի կառավարությունը անմիջական կապ ունի ընդդիմադիր գործչի սպանության հետ: Թունիսցիների մեծ մասը համոզված է, որ իշխանությունները մտածված ձգձգում են սպանության բացահայտումը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)