Wikipedia-ն իր հոդվածները ուղարկելու է հեռախոսներին
Գիտություն և Մշակույթ
Wikipedia համացանցային հանրագիտարանը նախաձեռնել է մի ծարգիր, որի միջոցով իր հոդվածները ուղարկելու է մարդկանց հեռախոսներին հաղորդագրությունների տեսքով: Ծառայությունը կհայտնվի արդեն մոտակա ամիսներին և կլինի բացարձակ անվճար: Համակարգը կսկսի գործել Աֆրիկայի, Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի զարգացող երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում:
Զարգացած երկրներում յուրաքանչյուրը մուտք ունի համացանց, սակայն զարգացող երկրներում շատերը զրկված են այդ հնարավորությունից կամ էլ համացանցի գները շատ բարձր են: Այս մասին նշում է The Verge պարբերականը:
Որպեսզի աղքատ երկրների բնակիչներին հասանելի լինի համացանցային հանրագիտարանը, Wikipedia-ն պատրաստվում է հոդվածները ուղարկել երկար հաղորդագրությունների տեսքով, իսկ եթե դժվարություններ առաջանան հաղորդագրությունները ստանալու հարցում, ապա կանխատեսված է ծառայության USSD տարբերակը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)