Ամերիկայում և Իսրայելում հայտնվելու է շների համար հեռուստաալիք
Աշխարհ
Իսրայելում և ԱՄՆ-ում հայտնվել է շների համար հատուկ նախատեսված հեռուստաալիք` DOGTV: Այս մասին հայտնում է Haaretz պարբերականը:
DOGTV նոր հեռուտաալիքը ստեղծվել է Jasmine TV հեռուստաալիքի հիման վրա, որը պատկանում է իսրայելական Jasmine Group կազմակերպությանը: Հեռուստաալիքի ստեղծմանը մասնակցել են նաև ամերիկայն Tufts համալսարանի գիտնականներ-կենսաբաններ:
DOGTV հեռուսատաալիքի գործադիր տնօրեն Գիլադ Նյումանը նշել է, որ կինոգետների կարծիքով` այս ալիքով հաղորդումները կհանգստացնեն շներին և կբարձրացնեն նրանց տրամադրությունը:
Գիտնական Նիկոլաս Դոդմանը նշել է, որ հեռուստաալիքի ձայնը և պատկերը հատուկ ստեղծված են շների համար:
Միևնույն ժամանակ Բրիտանիայում ստեղծել են շների կերակրի հատուկ գովազդ, որը մարդիկ չեն կարող բռնել այդ հաճախականությունը, սակայն շները կարողանում են լսել հատուկ ձայները և սկսել հաչել` պահանջելով իրենց տիրոջից գնել այդ կերակրատեսակը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)