Աննա Բաբայանը՝ սիրելիի և «Կարգին սերիալում» նկարահանվելու մասին
Հասարակություն
«Կարգին սերիալի» վեցերորդ եթերաշրջանում նոր դեմք է հայտնվելու :) Մանեքենուհի Աննա Բաբայանն այսուհետ որպես դերասանուհի հանդես է գալու այս նախագծում: Նա esyes.am-ին պատմեց, որ պատրաստվում էր մեկնել Իսպանիա և նույնիսկ տոմս էր ձեռք բերել, երբ Անդոն նրան առաջարկեց նկարահանվել «Կարգին սերիալում»: «Շատ եմ սիրում այս սերիալը, այդ իսկ պատճառով մեծ հաճույքով համաձայնեցի ու տոմսս հետ վերադարձրեցի»,- esyes.am-ին ասաց Աննան և հավելեց, որ Անդոն էլ առաջարկն անելիս վստահ է եղել, որ Աննան կհամաձայնի նկարահանվել և չի մեկնի:
Մանեքենուհու հետ զրուցեցինք նաև անձնական կյանքի մասին և ճշտեցինք մեզ հասած տեղեկությունները, թե նա ընտրյալ ունի: Աննան հայտնեց, որ լուրը համապատասխանում է իրականությանը և պատմեց, որ սիրելիի հետ շփվում են մայիսից:
Նրա ընտրյալը Ալեն Բարսեղյանն է, ով մասնագիտությամբ երաժիշտ է, ապրում է Թեհրանում: «Երբ սիրում ես, շատ դժվար է, որ տարածությունը բաժանում է: Ալենը պարբերաբար գալիս է Երևան, ես եմ մեկնում Թեհրան, սակայն սիրող մարդկանց համար շատ դժվար է իրարից հեռու լինել: Երբ ես Իսպանիայում էի, երեք ամիս չենք հանդիպել»,- ասաց Աննան և հավելեց, որ իրավիճակի հետ համակերպվում է, քանի որ գիտի՝ սա ժամանակավոր է:
Թեև Աննան նշեց, որ բաժանումը ժամանակավոր է, սակայն հարաբերությունների հաջորդ փուլի՝ նշանադրության կամ ամուսնության մասին խոսել չցանկացավ. «Վերջին շրջանում այնքան հաճախ են բաժանություններ լինում: Նույնիսկ նշանադրված, ամուսնացած զույգերն են բաժանվում: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Իհարկե, եթե հանդիպում ենք, շփվում ենք, բնականաբար, հարաբերությունները զարգացնելու ցանկություն ունենք, սակայն չեմ ուզում ապագայի մասին խոսել»: Աննայից տեղեկացանք, որ նա մեկնել է Թեհրան և արդեն ծանոթացել է սիրելիի ընտանիքի անդամների հետ:
Նշենք, որ զույգի տարիքային տարբերությունը մոտ երկու տարի է: Աննան 29 տարեկան է, Ալենը՝ 31: Մանեքենուհուց հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է սիրելին վերաբերում իր աշխատանքին, չէ՞ որ հայ տղաները որոշակի վերապահումով են մոտենում հեռուստատեսային, հատկապես՝ մոդելային աշխատանքին: «Անկեղծ ասած, իմ շրջապատում միշտ բոլորն ինձ ընդունել են այնպիսին, ինչպիսին կամ՝ իմ էության և մարդ տեսակի համար: Ալենի հետ նույնիսկ չենք խոսել այդ մասին: Արվեստագետներն այդ առումով այլ պատկերացումներ ունեն, իսկ Ալենը շատ խորը արվեստագետ է: Ես իրեն այդպես եմ բնորոշում:)»,- ասաց Աննան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը