ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին «Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան 

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին

Հասարակություն

Բաց նամակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.

«ՀՀ պաշտպանության նախարարությունում ո՞ր պետության են ծառայում։

Հարգարժան պր. Օհանյան,

Առաջին պահին կարող է սադրական կամ նույնիսկ վիրավորական թվալ վերեւի հարցադրումը, սակայն, կարծում եմ կհամաձայնեք իմ հարցադրման հիմնավոր լինելուն՝ ստորեւ բերվող փաստերն ընթերցելուց հետո:

Փետրվարի 23-ի ժ. 14-ին ներկա գտնվեցի այդ օրը Ռուսաստանի Դաշնությունում «Հայրենիքի պաշտպանի» օրվա առթիվ Ռուսաստանի պետական համագործակցության («Ռոսգոսսոտրուդնիչեստվո») Հայաստանի ներկայացուցչության կազմակերպած միջոցառմանը, որը կայացավ Հայֆիլհարմոնիայի՝ Առնո Բաբաջանյանի անվան փոքր դահլիճում: Միջոցառումը հոյակապ էր կազմակերպված, եւ, խոստովանեմ, գեղագիտական մեծ բավականություն ստացա: ՀՀ-ում ՌԴ դեսպանության առաջին քարտուղարի ռուսերեն եւ ՀՀ ԶՈՒ վետերանների միության նախագահի հայերեն ողջույնի խոսքերից հետո ներկայացվեց մի հիանալի համերգ՝ օրվա խորհրդին պատշաճ երգերով ու պարերով: Մասնակցողների թվում էին ՀՀ ՊՆ «Զորական» երգի եւ «Սարդարապատ» պարի համույթները: Երկուսն էլ հանդես եկան պրոֆեսիոնալ համույթներին վայել բարձր մակարդակով: Աչքի էր խփում բոլորի շքեղ, տոնական հագվածքն ու պատշաճ, արժանավայել պահվածքը: Սակայն…

Չգիտեմ ո՞վ եւ ինչո՞ւ որոշել էր համերգն սկսել «Ծառայում եմ Ռուսաստանին» (Служу России) ռուսերեն երգով: Թվում է, թե դրանում արտառոց բան չկա: Այո, դա այդպես կլիներ, եթե դա երգեին ՌԴ քաղաքացիներ կամ, առնվազն ՌԴ պետական տարբեր կառույցներում ծառայողներ, օրինակ՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերում ծառայողներ, թեկուզ նրանք լինեն հայազգի (ի դեպ, նրանցից Արմէն Ավագյանն իր չորս կատարումներով պարզապես անգերազանցելի էր իր կատարողական բարձր արվեստով): Սակայն, ուղղակի ապշեցուցիչ էր, որ համերգն այդ երգով սկսեց … ՀՀ ՊՆ «Զորական» երգի համոյթը: Մի պահ շփոթվեցի եւ մտածեցի, թե ՀՀ-ն դադարե՞լ է անկախ պետություն լինելուց եւ արդեն ընդգրկվել է ՌԴ կազմո՞ւմ իբրեւ ինչ-որ ինքնավար հանրապետություն, երկրամաս, օկրուգ կամ նման մի բան: Երգի բառերում, անշուշտ, խոսվում էր Ռուսաստանին հավատարմորեն ծառայելու պարտքի մասին: Ավելին, միջոցառմանը ներկա ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ տիկ. Հերմինե Նաղդալյանը ոչ միայն չանհանգստացավ ի տես եւ ի լուր այս անընդունելի փաստի, այլեւ, դեռեւս երգի ընթացքում գրեթե միակն էր դահլիճում, ով երգի ռիթմին ներդաշնակող ծափերով իր անհուն գոհունակությունն էր հայտնում, որը վերահաստատեց նաեւ երգի ավարտին հնչած' ներկաների ծափահարությունների ժամանակ: Սա ինձ հիշեցրեց Հայաստանի առաջին հանրապետության տարիներին, ավելի ճշգրիտ' 1919 թ. ամառը տեղի ունեցած ամոթալի մի միջադեպ. ՀՀ խորհրդարանի շենքի մի սենյակից լսվում է ռուսերեն մի երգ: Խորհրդարանի փոխնախագահ Սիրական Տիգրանյանը եւ ուրիշներ շտապում են այնտեղ' ստուգելու, թե ինչ է կատարվում: Պարզվում է, որ ՀՀ բանակի բարձրաստիճան սպաները երգում էին ցարական Ռուսաստանի «Բոժե, ցարյա խրանի» հիմներգը. ՀՀ ղեկավարությունից առաջ լսել էին. որ իրենց կուռքը' այդ օրը Երեւան հասնող գնդապետ Զինգեւիչը նշանակվել է Դենիկինի դիվանագիտական ներկայացուցիչ ՀՀում: Դեպքերին լավատեղյակ Վահե Արծրունին այս մասին գրում է. «Ի զուր Տիգրանեանը սաստեց եւ խորհրդարանի անունով սպառնաց հայ սպաներուն: Ընդհակառակն, քանի ան աւելի լուրջ բնոյթ տուաւ իր սպառնալիքին, սպաներն աւելի ոգեւորուած երգեցին ցարական պաշտօնական երգը» (Վահէ Արծրունի, «Հայ-տաճկական պատերազամը – Հայ սպայութիւնը - Շատախ», հրատարակութեան պատրաստեղ' Գեղամ Բադալեան, Երեւան, 2002, էջ 370-371): Դատելով տիկ. Նաղդալյանի պահվածքից, ցավոք պիտի հաստատեմ, որ շուրջ մեկ դար ետք Տիգրանյանի ժառանգորդի մոտ էլ ավելի է նահանջել ՀՀ-ն իբրեւ անկախ պետականություն գիտակցելու մակարդակը… ի դեպ, այստեղ ավելորդ չէ նշել, թե 2008 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության 17-րդ ամյակի առթիվ ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված պաշտոնական ընդունելությանը ՀՀ զինված ուժերի գեներալներն իրար հետ խոսում էին ՀՀ ռուսերեն' ուշադրություն էլ չդարձնելով ընդունելությանը ներկա սփյուռքահայ լրագրողների զարմացական հայացքներին: Իբրեւ «համեմ» ավելացնեմ, որ վերջին տարիներին, Լիբանանում ՀՀ դեսպանը տեղի գաղթօջախի երեւելի մարդկանց նույն տոնի առթիվ ընդունելության հրավիրատոմսեր է հղում … միայն անգլերեն լեզվով, իսկ Լեզվի պետական տեսչությունը անամոթաբար խուսափում է ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ լեզվի օրենքը խախտողին պատասխանատվության ենթարկելուց:

Միթե՞ այս բոլորը անարգանք չեն հենց ՀՀ անկախ պետականության գաղափարին, պր. Օհանյան:

Չեմ ուզում տպավորություն թողնել, թե ընդհանրապես ճիշտ չէր ՀՀ ՊՆ գեղարվեստական խմբերի կամ ներկայացուցիչների մասնակցությունը ՌԴ «Հայրենիքի պաշտպանի» օրվա միջոցառումներին: Հասկանում եմ, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է եւ մենք որոշակի պարտավորություններ ունենք նրա նկատմամբ: Սակայն, ամեն ինչ պետք է լինի չափ ու սահմանի մեջ, եւ ոչ մի դեպքում հայոց ազգային ու ՀՀ պետական արժանապատվության հաշվին:

Ես կարծում եմ, թե ՀՀ ոչ միայն պաշտպանության նախարարությունը, այլեւ ՀՀ պետական բոլոր կառույցներն ու նրանց ստորաբաժանումները ծառայում են, կամ, առնվազն, պետք է ծառայեն ՄԻԱՅՆ եւ ՄԻԱՅՆ Հայաստանի Հանրապետություն կոչվող պետության: Իսկ Դուք, պարոն նախարար, ի՞նչ եք կարծում: Արդյո՞ք սխալ եմ մտածում:

Հարգարժան պր. Օհանյան,

Ակնկալում եմ Ձեր անկեղծ ու հրապարակային պատասխանը:

Հետգրություն. Ձեր՝ իբրեւ համեմատաբար անբասիր մարդու վարկը որոշակի հարված է ստացել՝ կապված մեդալներ ու շքանշաններ աջ ու ձախ բաժանելու ՀՀ մի շարք ղեկավարների վարքագծին Ձեր ալ ընդգրկման հետ:

Հարգանքներով՝ Գեւորգ Յազըճյան

(հայրենաբնակ սփյուռքահայ ազատ լրագրող, ՀՀ ակադեմական հայագիտական միջավայրում հայոց լեզվի գազանային հոշոտման իբրեւ բողոք պատմ. գիտ. թեկնածուի աստիճանից կամովին եւ հրապարակայնորեն հրաժարած պատմաբան)։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը
Ամենադիտված