«Ժողովուրդ». ԼՂ խնդրի լուծումն այն գինն է, որի դիմաց ԱՄՆ-ն շնորհավորում է Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: Սակայն այդ ուղերձը բավական ուշագրավ ենթատեքստ է ունի. տեքստի կեսը Քերին նվիրել է Ս. Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետում ԼՂ խնդրի կարգավորմանը՝ շեշտելով, որ ստատուս քվոյի պահպանումն ԱՄՆ-ին չի բավարարում:
«Ես նաև մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու ԼՂ հակամարտության խաղաղ և բանակցային լուծում և խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ ևս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար»,-ասված է ուղերձում: Արձանագրենք՝ ԼՂ խնդրի լուծումն այն գինն է, որի դիմաց ԱՄՆ-ն շնորհավորում է Սերժ Սարգսյանին՝ այդպես ճանաչելով նրա լեգիտիմությունը: Ընդ որում, ԱՄՆ-ն ամենևին էլ չի թաքցնում այդ հանգամանքը, ընդհակառակը՝ բաց տեքստով շեշտում է դա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը