«Հրապարակ». ՀՀԿ-ում գտնում են, որ «հնարավոր» է
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ում գտնում են, որ «հնարավոր» է ԲՀԿ պատգամավորներից ևս մեկի հարցը հայտնվի Աժ էթիկայի հանձնաժողովում: Ըստ «Հրապարակի»՝ բանն այն է, որ Աժ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Մարտուն Գրիգորյանը հանձնաժողովի սենյակում է դրել ԲՀԿ դրոշը, ինչն էթիկայի խախտում է, որովհետև նման հանձնաժողովներում, որպես սիմվոլ, պետք է լինի պետական և ոչ թե «սեփական» դրոշը: «Դա ուղղակի պարտադրանք է հանձնաժողովի մնացյալ անդամների նկատմամբ, էդպես որ գնա, պատից կկախեն իրենց մյուս սիմվոլը՝ Գագիկ Ծառուկյանի լուսանկարն էլ»,- նեղսրտել էին իրենց պատերին Սերժ Սարգսյանի նկարը կախած ՀՀԿ-ականները:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը