«Ժողովուրդ». ՀՀԿ-ում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը: Եվ այս համատեքստում որպես գործադիրի ապագա հավանական ղեկավար շրջանառվում է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի անունը:
«Ժողովուրդի» ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ նպատակով այս օրերին Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է Երևան: Նա մի շարք ՀՀԿ-ականների հետ հանդիպումներ է ունեցել: Առայժմ, սակայն, այս հարցում ՀՀԿ-ում կոնկրետ որոշում չի կայացվել: Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հերքեց վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումների մասին լուրերը. «Մեզ մոտ նման հարց չի քննարկվում»: Հիշեցնենք՝ նույն Սահակյանն ասում էր, թե հրաժարականների հարցն էլ ՀՀԿ-ում չի քննարկվում, բայց եղավ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը