«Հրապարակ». «Ժառանգության» նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանում ՌԴ դեսպան Կովալենկոն
Հայկական Մամուլ
«Ժառանգություն» կուսակցությունը գտնվում է ոչ միայն ներքին, այլև արտաքին ուժերի ուշադրության կիզակետում: «Ժառանգության» նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանում ՌԴ դեսպան Կովալենկոն, որը մինչ այս հանդիպել էր Ռուբեն Հակոբյանի, օրերս էլ, ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» աղբյուրները, Ստեփան Սաֆարյանի հետ: Ինչ են խոսել «կողմերը»՝ աղբյուրները չեն նշում, սակայն տեղեկացնում են, որ այդ զրույցով է նաև պայմանավորված Հայկ Բաբուխանյան-Ստեփան Սաֆարյան արդեն քանի օր սոցցանցում շարունակվող «դեբատը»:
«Հանդիպե՞լ եք պարոն Կովալենկոյի հետ և ի՞նչ եք քննարկել» հարցին Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ոչ, չենք հանդիպել, լուրը չի համապատասխանում իրականությանը»: Իսկ եթե հանդիպեիք, կասեի՞ք այդ մասին: «Իհարկե ոչ»,- բազմանշանակ ժպտաց նա:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը