«168 Ժամ». Ո՞վ կղեկավարի ՀԱԿ կուսակցությունը
Հայկական Մամուլ
Փետրվարի 23-ին ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարում 375 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում ընդունվեց
ՀՀՇ-ն վերանվանել Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ): Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ այդ կուսակցությունը
հետագայում ղեկավարելու է ՀԱԿ համակարգող, Աժ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Վերջինս «168 ժամի» հետ զրույցում այս կապակցությամբ ասել է, թե նման բան բացարձակապես գոյություն չունի. «Կուսակցությունը
ղեկավարվում է դեմոկրատական սկզբունքներով, և ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի կուսակցությունը ղեկավարի Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց դա, ի վերջո, կուսակցության որոշելիք գործն է: Իրավունք չունեմ կուսակցության փոխարեն՝ ինչ-որ բան որոշել»: Հարցին, թե եթե, այնուամենայնիվ, կուսակցության ղեկավարի դերն իրեն վստահվի, կհամաձայնի՞ արդյոք Լ. Զուրաբյանը ստանձնել այն, վերջինս պատասխանել է. «Չեմ կարծում, որ կարող եմ այդ գործն անել ավելի լավ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը