«Ժողովուրդ». Ոչ մեկ չի պատասխանել, թե ինչու ՕԵԿ-ը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
Արդեն մի քանի օր է, ինչ «ժոդովուրդ»-ը փորձում է իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ականներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորում նախագահ «ընտրված» Սերժ Սարգսյանին, ու ընդհանրապես, իրենք ինչպես են գնահատում տեղի ունեցած ընտրությունները: Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացել է պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցին, սակայն ժամեր անց ասել է, թե շատ զբաղված է:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևա լուրջ գործերով էր զբաղված: Մհեր Շահգելդյանն էլ հիվանդ էր ու խոստացել է թերթի հարցերին պատասխանել այսօր:
Այսպիսով՝ 6 հոգուց բաղկացած այս խմբակցությունում մի «կենդանի» մարդ չկա, որ պատասխանի երկրի թիվ մեկ իրադարձությանն առնչվող հարցերին:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը