«Առավոտ». Տեր-Պետրոսյանի 3-րդ փորձը
Հայկական Մամուլ
«Ես այն ժամանակ էլ բավականին սրամիտ էի գնահատում ԲՀԿ-ի հետ կապված Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը: Բայց դա իրականացվեց վերին աստիճանի ապաշնորհ ձևով: Դիմացինի ճամբարը փլուզելու փոխարեն՝ մենք ունեցանք մի վիճակ, երբ ՀԱԿ-ն ինքը ինքնակազմալուծվեց»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը, հավելելով, որ դա նաև պայմանավորված էր նրանով, որ ՀԱԿ-ում որոշումներն «ավտորիտար» էին ընդունվում:
«Մենք տեսել ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ կարողացավ ժողովրդին ոտքի հանել: Դա բացառիկ բան է: Ինչքանով 3-րդ անգամ կստացվի, դժվարանում եմ ասել: Հաջողության եմ ցանկանում այդ կուսակցությանը: Մնացածը կյանքը ցույց կտա»,-նոր ստեղծվելիք ՀԱԿ կուսակցության մասին ասել է թերթի զրուցակիցը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը