«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը կարող է «սեփականաշնորհե՞լ» ՀԱԿ-ը
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը կայացած ՀՀՇ արտահերթ համագումարը վերջինը դարձավ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին գաղափարական այդ կուսակցության համար: Ու այս շտապողականությունը, պարզվում է, իր պատճառներն ուներ:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը խորը մտահոգություն է ունեցել առ այն, որ Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կարող է «սեփականաշնորհել» ՀԱԿ-ը՝ Կոնգրեսի անվան տակ տանելով ինքնուրույն պայքար և ստեղծելով առանձին ընդդիմադիր միավոր:
Եվ որպեսզի խափանվեր այդ ծրագիրը, ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը շտապել է, ՀՀՇ-ականներին դեմ գնալով, անվանափոխել ՀՀՇ-ն՝ վերածելով ՀԱԿ-ի: Իսկ այն 28 մարդիկ, ովքեր դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն բացելու նախաձեռնությամբ, առաջիկա օրերին հետ կվերցնեն իրենց դիմումը: Այսպիսով՝ ՀԱԿ-ն «ապահովագրված է»:
«Ժողովուրդ»-ը փորձել է Նիկոլ Փաշինյանից պարզել՝ արդյոք նա նպատակ ունեցել է տիրանալ ՀԱԿ «բրենդին», սակայն վերջինս չի ցանկացել մեկնաբանել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը