Գարնանամուտը՝ Ծաղկաձորում
Հասարակություն
Միայն վերջին վեց ամիսների ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կազմակերպել է 900 լոռեցի երիտասարդների եռօրյա հանգիստ-հավաքը Ծաղկաձորում: 300 երիտասարդներ նախ իրենց հանգիստն անցկացրեցին նոր ուսումնական տարվա շեմին, ևս 300-ական երիտասարդներ Ծաղկաձորում դիմավորեցին «աշխարհի վերջն» ու Սուրբ Սարգիս Զորավարի տոնը: Եվ ահա, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ևս 300 երիտասարդներ Ծաղկաձորում կնշեն գարնանամուտը. նրանց համար եռօրյա հավաք-հանգիստ է կազմակերպվելու մարտի 1-3-ը: Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, այս անգամ էլ կազմակերպչական աշխատանքները կիրականացնի «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը խոստանում է հերթական անգամ երիտասարդների համար ապահովել հագեցած ու բովանդակալից եռօրյա:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մաուլի ծառայություն


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը