Դասադուլ՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՞
Հասարակություն
Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել էր.
«Լրագրողներ, ինձ հաղորդում են, որ ԵՊՀ ռեկտորի օգնականը դասադուլ է կազմակերպում այս պահին՝ ընդդեմ Րաֆֆու... Որքան հասկացա, ժամը 10-ից ի վեր ՊՀ-ում դաս չկա»:
Լուրեր.com-ը զրուցեց «ԵՊՀ երիտասարդ համալսարականների միավորում» կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանի հետ, ով ասաց.
«Այս պահին նման ակցիա չի նախապատրաստվում: Նման հարց այս պահի դրությամբ չի էլ քննարկվել: Ես կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը չկա, բայց եթե լինի էլ, ես համոզված եմ, որ՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի, ում նախընտրել են իրենք ընտրել, հազարավոր երիտասարդներ կմիանան մեզ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը