Սպիտակ տան արժանի ապտակն Ադրբեջանին
ԱՄՆ
Սպիտակ տան պաշտոնական էջում հայտնվել է պատասխան ադրբեջանական կողմից ներկայացված 2 խնդրագրերին, որոնցից մեկը դատապարտում էր «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքի 20%-ի բռնազավթումը», իսկ մյուսով ներկայացվում էր «Խոջալուի ցեղասպանությունը»:
Նշենք, որ 2 խնդրագրերն էլ հավաքել էին անհրաժեշտ ստորագրությունը:
Պատասխանի մեջ մասնավորապես նշված է. «Ամերիկան խորապես ցավում է պատերազմի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի զոհերի համար: Սա հիշեցնում է մեզ, որ չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ռազմական լուծում, և միայն տևական ու խաղաղ կարգավորումը կարող է հանգեցնել բարգավաճման, կայունության և խաղաղության տարածաշրջանում: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել կողմերի հետ՝ հասնելու խաղաղ համաձայնության»:
Հիշեցնենք, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն Սպիտակ տանն ուղղված նամակում իր խոր անհանգստությունն էր արտահայտում կապված այս խնդրագրերի հետ` նշելով, որ այս խնդրագրերի ստորագրությունների հետևում կանգնած է Իլհամ Ալիևի հիմնադրամը, որը ղեկավարում էր նրա կին Մեհրիբան Ալիևան:
Ըստ ադրբեջանական իշխանության աղբյուրների՝ փետրվարի 26-ին Խոջալուում տեղի է ունեցել ադրբեջանցիների ցեղասպանություն, մինչդեռ Սպիտակ տան պատասխանն արժանի ապտակ էր Ադրբեջանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)