Արմավիրի մարզպետի հրաժարականը՝ Րաֆֆու պահանջ
Հայաստան
«Բարև»-ն արդեն Արմավիրում է, որտեղ այսօր առավոտյան ուղևորվել էր Րաֆֆի Հովհաննիսյանն իր համակիրների հետ միասին: Հեղափոխությանը Արմավիրի քաղաքացիները դիմավորեցին ծափերով ու հաղթանակի վանկարկումներով:
Րաֆֆի Հովհաննիսյանն այս անգամ ևս անդրադարձավ այն պատիժներին, որոնք պետք է կիրառվեն ընտրությունների ընթացքում կեղծարարությամբ զբաղվողների նկատմամբ. այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց Արմավիրի մարզպետի հրաժարականը:
Ավելի քան 300 մարդ այս պահին հրապարակում սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ դասադուլը հասել է նաև Արմավիր, այստեղ բարձր դասարանցիները դասադուլ են անում:


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)