ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում Իմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասին Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին «Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան 

Ուր էլ գնամ, տուն եմ գալու... ես չեմ ծխելու, դու չես լացելու

Հասարակություն

«Ուր էլ գնամ տուն եմ գալու: Ես չեմ ծխելու, դու չես լացելու:

Եթե զոհվեմ, զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»:

Վարդան Ստեփանյան

Վարդանս ծնվեց ժամը 10-ին, լեզուն բացվեց Չարենցով.

-Ու՞ր է Չարենցը:

-Մելավ:

- Ինչո՞ւ:

-Ասեց՝ մեր հողերը տվե՛ք, տվե՛ք, չտվեցին`մելավ:

Դեռ դպրոց չէր գնում, սակայն Մասիս էր նկարում: Հիշում եմ, թե ինչքան էր կարդում: Երբ վերջին անգամ կանգնած էր այստեղ ասաց.

«Մա՛մ, այս գրադարանը պետք է ծառայի ազգիս»: Շատ հումորով էր, զգայուն, բնատուր գրագետ, մարդկային, աշխատասեր, խղճով:

Պատմեմ մի դեպք. Լաչինի ազատագրման ժամանակ կովին տանում են, իսկ նոր ծնված հորթին՝ թողնում: Վարդանը գալիս է, տեսնում, որ հորթը բառաչում է, գրկում է հորթին, ամբողջ Գորիսը ման է գալիս, գտնում կովին ու հորթին գցում տակը: Իսկ կովին տարած երիտասարդին մի հատ ապտակում է ու ասում. «Խիղճդ մեռնի, մոր ու որդու համար ենք կռվում, իսկ դու հորթին բաժանում ես մորից»:

Հիշում եմ, որ առաջին դասարան էր, մի անգամ մոտեցա ուսուցչուհուն ու հարցրի. «Ընկե՛ր Զաքարյան, ի՞նչ կասեք Վարդանի մասին»:

Նա շատ բարձր ձայնով, բուռն, զայրացած ասաց. «Ստեփանյա՞ն Վարդանի: Դա ի՞նչ երեխա է, դա ի՞նչ երեխա է, երբ Վարդանն է խոսում, մնացած 37 երեխաները ճնշվում են»:

Սիրում էր ազատ թեմայով շարադրություններ գրել: Շարադրություններից մեկում նա իր ազգին համեմատում է ծառի հետ: Ծառը կանգուն է, բայց արյուն է հոսում: Այդպես նա հինգերով սովորեց: Հիշում եմ՝ միշտ պայքարել է, որ դպրոցում լիարժեք դասավանդեն «Հայ ժողովրդի պատմություն» առարկան, որպեսզի երեխաներն իմանան՝ որտեղից են եկել և ուր են գնում: Նա ի ծնե ազգասեր էր, սիրում էր իր հողը, հայրենիքը:

Դպրոցն ավարտելուց հետո գնաց զինկոմիսարիատ ու ասաց, որ իրեն ուղարկեն Աֆղանստան: Ես ոչ մի կերպ չկարողացա նրա ճանապարհը փոխել: «Մա՛մ, ուր էլ գնամ, տուն եմ գալու: Ես չեմ ծխելու, դու չես լացելու»,- սրանք էին Վարդանի հրաժեշտի խոսքերը: Մայիսի 5-ին որդուս ճանապարհեցի օտարի հողում պատերազմի: 2 տարվա ընթացքում ստացա 222 նամակ, 2 տարի չլացեցի: Որդիս վերադարձավ կարմիր աստղով…նա հերոսացել էր օտարի հողում:

Գալուց հետո ընդունվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ:

Սկսվեց Արցախյան պատերազմը: Վարդանը տանը հայտարարեց. «Քո մահն անգամ ինձ ետ չի պահի: Ինձ համար քեզանից թանկն էլ կա՝ ազգս է»:

Այսօր շատերն են հարցնում՝ չվիրավորվեցի արդյոք Վարդանի այդ խոսքերից: Պատասխանս մեկն է՝ ոչ, հպարտացա: Հիմա կանգնում եմ որդուս շիրմաքարի առաջ ու շնորհակալություն հայտնում, որ նրա համար ազգն ավելի թանկ էր, քան ես, քանի որ ազգ սիրելով՝ սիրում են ամեն ինչ, այդ թվում՝ նաև մորը:

Մի դեպք էլ պատմեմ: Խոջալուի ազատագրման ժամանակ թուրք կանայք ոտաբոբիկ, երեխաների հետ խուճապի մատնված փախչում էին:

Այդ ժամանակ Վարդանս նրանց կտորներ է տալիս, որպեսզի կապեն իրենց արնահոսող ոտքերը, իսկ երեխաներին կաթ է տալիս: «Իմ պատերազմում կին ու երեխա չպետք է զոհվի»,-սա էր Վարդանի խոսքը:

Վարդանս ընկավ, սակայն ընկավ հաղթանակած: Երբեմն ինձ հարցնում են, թե նման որդի կորցնելուց հետո ինչպես եմ կարողանում ապրել: Հավատացնում եմ ձեզ՝ ես սգավոր մայր ինձ չեմ համարում, ես օտարի ոտքերի տակ տնքացող հողն ազատագրող Վարդանի մայրն եմ, ես հերոսի մայր եմ: Որդիս հիմա չկա, սակայն հիմա էլ է սերունդ դաստիարակում: Սիրում, պաշտում եմ մեր երիտասարդությանը՝ փողոցով քայլող հղի կնոջը, լացող ու ժպտացող երեխային, իր երկիրը պաշտպանող զինվորին: Վստահ եմ՝ ինչպես մեր որդիների, կամավորների գրիչը փոխարինվեց զենքով, այնպես էլ կլինի հիմա, քանի որ մնացած հողերը սպասում են իրենց իրական տիրոջը: Փառք ու պատիվ այսօր, հենց այս պահին մեր սահմանները պաշտպանող զինվորներին:

Լիլիթ Սեդրակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵրկու օր է դիմում եք ժողովրդին և ռազմական դրություն եք հայտարարում. Փաշինյանը` ընդդիմությանը Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ Աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ հասկանալու պատկերը. Ավանեսյան2027 թվականին մեր ծախսերը կանցնեն 4 տրիլիոն դրամը. Հովհաննիսյան Այս ոճիրը կատարած ահաբեկչին դիտարկու՞մ եք մի օր հանձնեք Ադրբեջանին. Կարապետյանը՝ Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական ծեծի ենթարկվել Ալիևը նոր պահանջը՝ Հայաստանին. Մենք ընտրում ենք արժանապատվությունն ու խաղաղությունը․ Վրաստանը՝ ԵՄ-ին Նախագծել ենք նորարարական բժշկական կենտրոն. Ավանեսյանը` Էջմիածնի հիվանդանոցի մասին Եթե ինձ հրաժարական տալ են հորդորում, ես էլ Արթուր Խաչատրյանին հորդորում եմ ստեր չտարածել. Պապիկյան Առաջադրեք թեկնածուի իմ վրա ինչու՞ եք մունաթ գալիս. Փաշինյանը` Ասլանյանին Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանըԹոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի Առաջին D-30 հրանոթը ձեռք է բերվել 2024 թվին, դրանից առաջ այդպիսի զենք չենք ունեցել. ՓաշինյանTRIPP-ի շուրջ աժոտաժները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը. ՄիրզոյանՈւնենք համակարգ, որը գնահատում է մեր քաղաքացիների ապահով-անապահով լինելը. ԹորոսյանՇաբաթների ընթացքում կլուծվի բազմաբնակարան շենքերի տների բաշխման հարցը. ԹորոսյանՀայաստանն ու Չեխիան քննարկել են սոցիալական ոլորտում համագործակցության ընդլայնումըԿԺԴՀ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Ռուսաստանը՝ «զգոն է»․ աշխարհը՝ լարվածության շեմինԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումը
Ամենադիտված