Հեռացե՛ք. ուսանողները բաժանվեցին 2 թևի
Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 26-ին, դասադուլ հայտարարած ուսանողները երկրորդ անգամ հավաքվել են Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի մոտ: Դասադուլ հայտարարած ուսանողներին դիմավորեցին Պետական համալսարանի ուսանողները և պահանջեցին հեռանալ համալսարանի մերձակայքից։
Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը դասադուլ հայտարարած ուսանողներից ոմանց բերանը փակված է սև ժապավենով՝ ի նշան ստրկության։
«Եթե ես վճարում եմ, միանշանակ գալիս եմ կրթություն ստանալու, և ակցիայի մասնակիցներն իրենց գոչյուններով ու կոչերով դասապրոցեսը խանգարում են»,-հայտարարեց Պետական համալսարանի ուսանողուհիներից մեկը, ապա համալսարանից դուրս եկած ուսանողները սուլոցների ուղեկցությամբ բարձրացրին իրենց միջնամատերը և վանկարկեցին՝ հե՛-ռա՛-ցե՛ք:
Ակցիայի մասնակիցներն այստեղից շարժվեցին դեպի Մանկավարժական համալսարան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը