Ալմա Աթայում տեղի է ունենում հանդիպում Իրանի և մեծ վեցնյակի միջև
Աշխարհ
Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում այսօր տեղի են ունենալու հանդիպումներ Իրանի և մեծ վեցնյակի`Միացյալ Նահանգների, ԱՆգլիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի միջև: Այս հանդիպումները տեղի են ունենում երկարատև ընդմիջումից հետո:
Հիշեցնենք, որ կողմերի միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսին:
Իրանական կողմը գլխավորում է Սաիդ Ջալիլին` Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը, իսկ մեծ վեցնյակի պատվիրակությունը` Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քաթրին Էշթոնը:
Ինչպես տեղեկացնում է պարսկական Irna գործակալությունը, Սայիդ Ջալիլին հանդիպումից մի քանի օր առաջ Թեհրանում հայտարարել էր, որ մեծ վեցնյակի պետությունները պետք է այս անգամ հանդես գան կարևոր առաջարկությամբ:
Հիշեցնենք նաև, որ երկուշաբթի օրը Լոնդոնում ելույթ ունենալիս ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել էր, որ Իրանի համար դիվանագիտական ճանապարհով լուծում գտնելու ժամանակն անսահմանափակ չէ, իսկ մինչ այդ, ՄԱԳԱՏԷ-ի հաղորդմամբ, Իրանը ձեռք է բերել նոր ցինտրիֆուգաներ, որոնցով ավելի արագ կարելի է ստանալ ատոմային էներգիա:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)