Պարո՛ն Մուկուչյան, կարդացե՛ք ՀՀ Սահմանադրություն. Գյումրին միացավ դասադուլին
Հայաստան
Այս պահին դասադուլ հայտարարած ուսանողները հասել են Բժշկական համալսարան և կոչ են անում ուսանողությանը միանալ իրենց:
Ինչպես հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, ակտիվիստները հայտարարում են, որ երեկ ԿԸՀ-ի կողմից հայտարարված վերջնական արդյունքները կեղծված են, և որ իրենք դեմ են կեղծված արդյունքներին:
«Պարո՛ն Մուկուչյան, խնդրում ենք Ձեզ՝ ուսումնասիրե՛ք ՀՀ սահմանադրության 2-րդ հոդվածը, որտեղ գրված է՝ իշխանությունը պատկանում է ժողովդրին»,-այս մասին բարձրախոսով հայտարարեց դասադուլին մասնակցող ուսանողներից մեկը:
Ուսանողները վանկարկում են՝ Մի՛-ա՛-ցե՛ք, Մենք ենք տերը մեր երկրի, պահանջում ենք, պահանջատեր ենք:
Հայտարարվեց նաև, որ Գյումրի քաղաքի ԲՈՒՀ-երի ուսանողները ևս միացել են դասադուլին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին