Այսօրվա դասադուլն ավարտվեց Թատերական ինստիտուտի դիմաց
Հասարակություն
Ինչպես տեղից հայտնում է Lurer.com-ի թղթակիցը, այս պահին դասադուլ հայտարարած ուսանողները գտնվում են Երևանի թատերական համալսարանի մոտ:
Ակցիայի մասնակիցներին շենքի պատուհաններից բարևեցին ուսանողները, սակայն նրանց փոխարեն շենքից դուրս եկավ ուսխորհրդի նախագահ Ռուզան Խաչատրյանը և հայտնեց, որ ինքը խոսում է համալսարանի ուսանողության անունից և հայտարարեց, որ ուսանողներից ոչ ոք ցանկություն չունի միանալ դասադուլավորներին, այդ նույն պահին դասադուլավորների շարքերից բղավեց, որ ինքն այդ համալսարանի ուսանող է և մասնակցում է դասադուլին, պարզապես դռները փակ են ուսանողների առաջ:
«Ոչ ոք չի բռնացել թատերական ուսանողներից և ոչ մեկի կարծիքին, ձեր ներկայացուցիչներից մեկը թող գա, նայի՝ դռները բաց են, բայց ուսանողները դուրս չեն գալիս, ձեր ձայների պատճառով են հավաքվել»,-ասաց Ռուզան Խաչատրյանը:
Այդ ընթացքում մի քանի տղաներ դուրս եկան համալսարանից և սկսեցին վիճել ակցիայի մասնակիցների հետ՝ պահանջելով հեռանալ համալսարանի մոտից:
Համալսարանից դուրս եկած ուսանողներից մեկն էլ տեղեկացրեց, որ արգելել են ուսանողներին դուրս գալ համալսարանի շենքից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը