Հատուկ խնամքի աշակերտներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
Աշխարհ
Հյուսիսային Իռլանդիայի Դաունփաթրիկ քաղաքի մոտ կողաշրջվել է հատուկ դպրոցի աշակերտներին տեղափոխող ավտոբուսը: Այս մասին նշում է BBC գործակալությունը:
Ավտոբուսը երեխաներին տեղափոխում էր Նոքեվինի հատուկ դպրոց, երբ բախվել է երթուղայինի հետ և շուռ եկել: Մոտակայքում գտնվող մոտոցիկլետավարուհիներին հաջողվել է մտնել ավտոբուսի մեջ և դուրս բերել երեխաներին: Ինչպես նշում են ոստիկանական աղբյուրները, ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել, ուղղակի ավտոբուսի վարորդը և աշակերտները թեթև ցնցում են ստացել:
Երեխաների մի մասը տեղափոխվել է հիվանդանոց:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)