Եգիպտոսն արգելել է օդապարիկներով թռիչքները
Աշխարհ
Եգիպտոսի Լուքսոր նահանգի նահանգապետն արգելել է համանուն քաղաքի օդային տարածքոմ օդապարիկներով ուղևորություններ կատարել՝ պայմանավորված առավոտյան դրանցից մեկի վթարի արդյունքում առկա մեծաթիվ զոհերով, հայտնում են եգիպտական լրատվամիջոցները:
Նահանգապետ Էզաթ Սայիդը հրաման է արձակել դադարեցնել օդապարիկներով թռիչքներ կազմակերպող բոլոր ընկերությունների աշխատանքները:
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան օդապարիկի հրդեհման և անկման արդյունքում Եգիպտոսի հարավում գտնվող Լուքսոր նահանգում վերջին տվյալներով զոհվել է 18 մարդ, որոնց թվում՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Չինաստանի քաղաքացիներ:
Կենդանի են մնացել միայն օդաչուն և բրիտանացի 2 զբոսաշրջիկները: Նրանք դուրս էին ցատկել օդապարիկից և այժմ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան