Արփինե Իսրայելյանը` աշխատանքի ու բալիկի սպասելու լուրերի մասին
Հասարակություն
Արփինե Իսրայելյանը, ոչ վաղ անցյալում նկարահանվելով «Աննա» սերիալում, դարձավ բավական ճանաչված ու հեռուստադիտողների կողմից սիրված դերասանուհի. սա գործնական մասով, իսկ նրա անձնական կյանքում շրջադարձային փոփոխություն եղավ 2012 թվականի սեպտեմբերին:
Դերասանուհու եւ «Աննա» հեռուստասերիալի բեմադրող նկարիչ Ներսես Սեդրակյանի ամուսնությանը անդրադարձել ենք , այսօր արդեն Արփինեի հետ կապվել ենք՝ ճշտելու հավանական հղիության մասին լուրը:
Արփինե Իսրայելյանը BRAVO.am-ի հետ զրույցում հերքել է իրենց ընտանիքում սպասվող համալրման մասին տեղեկությունը. «Ես բալիկի չեմ սպասում (ծիծաղում է-հեղ.): Դա ուղղակի բամբասանք է: Այս հարցում ոչինչ չենք ծրագրում, պլանավորում, չենք խորանում, թե երբ երեխա ունենանք… Ժամանակը ցույց կտա»:
Խոսելով ստեղծագործական նորություններից՝ դերասանուհին նշել է, որ այս ընթացքում զբաղված է եղել ներկայացումներում. «Խաղում եմ ֆրանսիացի գրող Ռոբեր Տոմայի ստեղծագործության հիման վրա բեմադրված «8 սիրագորով կանայք» դրամայի եւ Ուիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» ռոմանտիկ կատակերգությունում: Երկուսն էլ կոմերցիոն ներկայացումներ են»:
Արփինե Իսրայելյանը նաեւ նշել է, որ ներկա պահին հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկներ դեռեւս չունի.«Որոշ ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ վարել եմ «Բարեւ, մենք ենք» առավոտյան ծրագիրը, բայց այնտեղ երկար չմնացի, որովհետեւ ի սկզբանե այդպես էր որոշված: Եթե հեռուստաընկերություններից իմ մասնագիտությանը համապատասխան եւ ինձ հարմար առաջարկներ լինեն, կընդունեմ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը